«Բարսելոնան» հաղթել է առանց Յամալի և Ռաֆինյայի

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում գործող չեմպիոն և առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Խետաֆեի» դարպասը: Աչքի են ընկել Ֆերմին Լոպեսը և Մարկուս Ռեշֆորդը։

Նշենք, որ կատալոնական ակումբի կազմից վնասվածքի պատճառով բացակայում էին Լամին Յամալն ու Ռաֆինյան։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» միավորների թիվը հասցրեց 85-ի և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 11 միավորով առաջ լինելով երկրորդ հորիզոնականում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Խետաֆեն» 44 միավորով 6-րդն է։

Leave a Comment