Հորմուզի նեղուցի հարցում ընդունված որոշումը մնալու է անփոփոխ․ ԱԳՆ

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի հարցում ընդունված որոշումը մնալու է անփոփոխ։

Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը չի վերադարձվելու իր նախկին վիճակին, քանի որ դա երկրի ղեկավարության հրահանգն է։ 

«Մենք չենք վերադարձնի Հորմուզի նեղուցը իր նախկին վիճակին, և սա ղեկավարության հրահանգն է»,- նշել է պաշտոնյան։

Բացի այդ, Նիքզադն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ ընդգծելով դրանց հակասական բնույթը։ 

Ըստ փոխխոսնակի՝ Թրամփը մի կողմից պնդում է, թե Իրանի միջուկային ներուժն արդեն ոչնչացված է, սակայն մյուս կողմից շարունակում է բարձրաձայնել երկրի տարածքում գործող միջուկային օբյեկտների մասին իր մտահոգությունները։ 

Leave a Comment