Իսպանիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։

Կատարվել է նաև Սուրբ նահատակների բարեխոսության կարգ։ Արարողության ընթացքում ելույթ է ունեցել Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանը։

Leave a Comment