Ուկրաինայի նախագահը և Իլհամ Ալիևը հանդիպել են Ադրբեջանում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում։

Iravaban.net ֊ը այս մասին տեղեկանում է Al Jazeera-ից։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին Ուկրաինային տրամադրված օգնության համար։

Ալիևն իր հերթին բարձր է գնահատել Ուկրաինայի հետ հարաբերությունները։ «Հիշում եմ 2022 թվականի հունվարին Կիև կատարած իմ այցը։ Ձեզ հետ մտքերի փոխանակումը և հետագա շփումները հետևողականորեն բարձրացրել են Ուկրաինա-Ադրբեջան հարաբերությունները։ Մեր համագործակցությունն ունի շատ ամուր քաղաքական հիմք»,-նշել է նա։

Նա նաև նշել է ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ քննարկումների մասին՝ ընդգծելով, որ այս ոլորտում նույնպես շատ մեծ հեռանկարներ կան։ «Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ուկրաինայում զարգանում են ռազմաարդյունաբերական համալիրներ, և կան հիանալի հնարավորություններ համատեղ արտադրության, և ընդհանրապես արդյունաբերական ոլորտում համատեղ արտադրության համար»,-ասել է Ալիևը։

Ալիևի խոսքով՝ քաղաքական երկխոսությունից բացի, կողմերը նաև քննարկել են էներգետիկ համագործակցությունը։  «Այստեղ մենք արդեն հասել ենք հաջողությունների՝ SOCAR-ը հաջողությամբ գործում է Ուկրաինայում երկար տարիներ, և համատեղ նախագծերի հիանալի հեռանկարներ ունենք»,-շեշտել է նա։

Leave a Comment