Շատ էի ուզում այս կարևոր օրը չեմպիոն դառնալ. Էմմա Պողոսյան. Էմմա Պողոսյանը՝ իր չեմպիոնության մասին

Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո անկեղծացել է՝ ասելով, որ սա իր համար լոկ սպորտային նվաճում չէր։

Ծանրաձողին վստահ մոտենալուց, հաղթական քաշը ֆիքսելուց և պատվո հարթակին կանգնելուց հետո մարզուհին ասել է.

«Աննկարագրելի զգացողություններ են, բայց ինձ համար ամենակարևորն այն էր, որ ես նպատակ էի դրել ու շատ էի ուզում հաղթել հենց ա՛յս օրը։ Դա ինձ կրկնակի ուժ ու պատասխանատվություն էր տալիս։ Երբ մոտենում էի ծանրաձողին, մտքումս միայն մեկ բան էր՝ ես իրավունք չունեմ սխալվելու, ես պետք է բարձրացնեմ այսօր և այս հաղթանակը նվիրեմ իմ ազգին»։

Leave a Comment