Ալբանիայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները թիմային հաշվարկում գրավել են 4-րդ տեղը։ Հիշեցնենք, որ մեր 10-ը ըմբիշներից 5-ը դարձել են մրցանակակիրներ։ Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձել է Եվրոպայի չոմպիոն, Սուրեն Աղաջանյանը հռչակվել է փոխչեմպիոն, իսկ Սլավիկ գալստյանը, Կարեն Ասլանյանը և Գասպար Տերտերյանը նվաճել են բրոնզե մեդալներ։