ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են։
«Սա նշանակում է, որ դեպի ԵՄ մենք պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները, և ոչ միայն դեպի ԵՄ։ Բայց այն փաստը, որ ԵՄ-ի հետ մեր ավիաընկերությունները լիարժեք այդ շուկայից որոշակի սահմանափակումներ ունեն՝ կրկին ստանդարտներ չներդնելու պատճառով»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ հարցը դրվել է դեռևս 2018 թվականից հետո, բայց, ինչպես մյուս դեպքերում, նշվում է, որ որոշակի ժամանակ է պետք, որ ոլորտը պատրաստվի․ «Հետո էլի մի քիչ էլ ժամանակ տանք, ինչը պատահում է բոլոր դեպքերում։ Մի օր գալիս ենք, ասում՝ ինչո՞ւ այսպես եղավ։ Պետք է սահմանենք ստանդարտ, և դա պետք է լինի հստակ ու սկզբունքային»,- շեշտել է վարչապետը։
