Իրանի հարևանները կարող են հրաժեշտ տալ նավթի արդյունահանմանը, եթե թույլ տան Թեհրանի թշնամիներին օգտագործել իրենց տարածքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին։
«Մեր հարավային հարևանները պետք է իմանան, որ եթե իրենց աշխարհագրական դիրքը և օբյեկտները թշնամիների կողմից օգտագործվեն Իրանի ժողովրդի վրա հարձակվելու համար, նրանք ստիպված կլինեն հրաժեշտ տալ Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանմանը», – նրա խոսքերը մեջբերել է Mehr լրատվական գործակալությունը։