Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստեփանակերտում, որպես կանոն, «Park Hotel Artsakh»-ում էի իջևանում։ Զանգում է Դավթին, ասում էի՝ կարմիր խալին փռեք։
Հյուրանոցի դիմացի մայթին Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին էր։ Կարելի է ասել՝ աչքիս առաջ կառուցվեց։ Շինարարությունը բավականին երկար տևեց։ Մի որոշ ժամանակ նույնիսկ ընդմիջվել էր, կամ շատ դանդաղ էր առաջ գնում։ 2018/19 թթ Նոր տարուն ընտանիքով էլի Արցախում էինք։ Շինարարությունը եռում էր։ Ապրիլի 7-ին՝ Սուրբ Աստվածածնի ավետման տոնին, Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ եկեղեցին օծվեց։ Միշտ մարդաշատ էր։ Ինձ թվում է, նույնիսկ գիշերներն Արցախում եկեղեցիները չէին կողպում․․․
Այսօր իմացա, որ ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․․․ Երևի դա էլ իրենց նվերն էր Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել։ Բա եթե Ադրբեջանը զայրանա՞, բա որ պարզվի, որ խաղաղություն չկա՞։ Իհարկե, դրանում էլ կարելի է Վեհափառին մեղադրել, թե գնացել, օտարի երկրում եկեղեցի է կառուցել, բայց նստվածքը հո կմնա։ Դրա համար էլ լուռ են, հանդուրժում են, ամեն ինչ զիջում են, զիջում են, որ հանկարծ Ալիևը բարձրաձայն չասի, որ խաղաղություն չի, կապիտուլյացիա է․․․ Ու որքա՞ն ենք հանդուրժելու»։

Leave a Comment