Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամի խորացման ֆոնին Վաշինգտոնը հայտարարում է Թեհրանի հետ բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, որոնք, ամերիկյան աղբյուների հաղորդմամբ, պետք է կայանան ապրիլի 22-ին։ Պակիստանից հայտարարում են, որ նախապատրաստում են հանդիպումը։ Իրանը դեռևս չի հաստատել դրանց իր մասնակցությունը։
Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին օրերին նախազգուշացրել էին պատերազմը վերսկսելու պատրաստակամության մասին, քանի որ երկշաբաթյա հրադադարն ավարտվում է։