«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Հիշեցնենք, որ այս կուսակցությունը ևս պայքարելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում։
Զրույցի ժամանակ անդրադարձ է եղել կուսակցության նախընտրական ծրագրերին, հավակնություններին, նոր խորհրդարանի մասին Մարուքյանի պատկերացումներին։ Մարուքյանը պարզաբանել է թե ինչու է իրենց կուակցությունը մասնակցելու առանձին և ինչու չի ընդունում այսպես կոչված «Գյումրի-2» սցենարը։
«Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ, իսկ չհաջողված փորձը փորձել կրկնել, սխալ է։ Գյումրին այս պահին իշխանություն չունի, եթե փորձը հաջողված լիներ, Գյումրին հիմա պետք է ծաղկեր»,-ասել է Մարուքյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։