Ալբանիայում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ևս 3 հայ ըմբիշներ իրավունք ստացան պայքարելու մեդալների համար, քանի որ նրանց հաղթած մարզիկները հասել են եզրափակիչ։
63կգ․ քաշային Կարեն Ասլանյանը վաղը բրոնզե մեդալի համար պայքարում կգոտեմարտի Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովի հետ։
87կգ․ քաշային Գևորգ Թադևոսյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ խորվաթ Մատեյ Մանդիչի հետ։
130կգ․ քաշային Ալբերտ Վարդանյանը ևս կանցկացնի սփոփիչ գոտեմարտ։