Ալբանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն 77 կգ․ քաշային Մալխաս Ամոյանը։ Կիսաեզրափակչում Ամոյանը 3-1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։
Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրոպայի 2025 թվականի լավագույն ըմբիշը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Իրֆան Միզոևին, իսկ մեկնարկային գոտեմարտում 4-0 հաշվով առավելության էր հասել շվեդ ըմբիշի նկատմամբ։
Ոսկե մեդալի համար գոտեմարտը կկայանա վաղը։