ԱՊԼ-ում չեմպիոնական ինտրիգը հասավ գագաթնակետին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» 2:1 հաշվով առավելության է հասել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ։

16-րդ րոպեին հաշիվը բացել է Ռայան Շերկին։ Ընդամենը երկու րոպե անց՝ 18-րդ րոպեին, Կայ Հավերցը՝ Ջանլուիջի Դոնարումայի կոպտագույն սխալից հետո, վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։ Երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, Էրլինգ Հոլանդը գրավել է հյուրերի դարպասը՝ խփելով «Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը։

Այս հաղթանակից հետո մանչեսթերյան ակումբը 32 խաղից հետո վաստակած միավորների թիվը հասցրե է 67-ի և ընդհուպ մոտեցել մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալին», որի ակտիվում կա 70 միավոր, բայց 33 խաղից հետո։

Leave a Comment