Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը այսօր մրցահարթակ է դուրս եկել 55 կգ քաշային գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան կարողացել է սանձել 88կգ և 91կգ կշռող ծանրաձողերը։ Այս արդյունքով նա պոկում վարժությունում գրավել է 4-րդ տեղը։

Իսկ հրում վարժությունում Ալեքսանդրան ինչպես միշտ հանդես է եկել շատ ավելի վստահ։ Նա հաջորդաբար բարձրացրել է 115, 119 կիլոգրամանոց ծանրաձողերը և նվաճել փոքր բրոնզե մեդալ։ Իսկ երկամարտի 210 (91+119) արդյունքով երիտասարդ մարզուհին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։

Նշենք, որ Եվրոպայի նախոր առաջնությունում Ալեքսանդրան ցույց էր տվել 202 (85+117) արդյունք։

Leave a Comment