Աղբավայրում ամբողջական մոնիտորինգ պետք է անցկացնենք։ Շատ վատ դեպք է եղել։ Բավականին վտանգավոր միջավայր է և պետք է համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ։ Այս մասին այսօրվա գործակարգավարական նիստի ընթացքում խոսեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Աղբավայրում շատ մեծ ծավալի աշխատանք է արվել, բայց նման դեպքերը ցույց են տալիս, որ անվտանգության կանոնների հետ կապված անելիք ունենք»,-ասել է նա։
Նշվում է, որ աղբավայրի սանհանգույցից արտառոց հոտ է տարածվել, ինչը ստուգելու նպատակով ներս է մտել տնօրենը։ Լույսը միացնելու պահին տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Պարզվել է, որ պատճառը կոյուղագծի միջոցով սանհանգույցում կուտակված բիոգազն ու շմոլ գազն են եղել։