Ապրիլի 25-26․«Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակը՝ ոլորտային ցուցահանդեսի առաջատար մասնակիցների թվում

Իրավական ցանկացած խնդիր պահանջում է պրոֆեսիոնալ լուծում։ «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակը տարիներ շարունակ ապահովում է վստահելի իրավաբանական աջակցություն՝ պաշտպանելով քաղաքացիների իրավունքները։

Հիմնադրման առաջին իսկ օրից «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակը հստակ ընտրել է իր մասնագիտական ուղին՝ վարչական և քաղաքացիական իրավունքի ոլորտներում։

Այս ուղղություններում կուտակած փորձն ու խորքային գիտելիքը հնարավորություն են տալիս գրասենյակին մատուցել բարձրակարգ իրավաբանական ծառայություններ՝ վստահությամբ և հետևողականությամբ պաշտպանելով յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը։

«Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակի առանձնահատկությունները ձևավորվում են կայուն արժեքների և տարիների փորձի համադրությամբ։

2026 թվականի ապրիլի 25-ին և 26-ին Հայաստանի փաստաբանների պալատի նախաձեռնությամբ երկրորդ անգամ կկայանա «Փաստաբանական գրասենյակների էքսպո» ցուցահանդեսը։ Միջոցառմանը կմասնակցեն մի շարք առաջատար փաստաբանական գրասենյակներ, որոնց թվում է նաև «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակը, որն իր մասնակցությունն է ապահովում արդեն երկրորդ անգամ։

Ուլպիանոս փաստաբանական գրասենյակ՝ որտեղ կայունությունը վերածվում է վստահության, պատասխանատվությունը՝ արդյունքի, իսկ պրոֆեսիոնալիզմը՝ արժեքի։

Leave a Comment