Զինված հարձակում Կիևում․ 6 մարդ զոհվել է, կան վիրավորներ

Կիևում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս տասը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մայրաքաղաքի Գոլոսիևսկի շրջանում, երբ անհայտ զինված անձը կրակ է բացել փողոցում գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Այնուհետև նա պատսպարվել է մոտակա սուպերմարկետում՝ պատանդ վերցնելով ներսում գտնվող մարդկանց։

Իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները գրոհել են շենքը, որի ընթացքում հարձակվողը վնասազերծվել է։ Ըստ ոստիկանության՝ նա նաև կրակ է բացել ուժայինների ուղղությամբ ձերբակալության փորձի ժամանակ։

Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը սկզբում հինգ էր, սակայն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ևս մեկ վիրավոր կին։

Տուժածների թվում կա նաև մեկ երեխա, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Մնացած վիրավորները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի՝ հարձակվողը 58-ամյա մոսկվացի է։ Նախնական տեղեկություններով՝ նա օգտագործել է ավտոմատ զենք։ Բացի այդ, հրդեհ է բռնկվել այն բնակարանում, որտեղ նա գրանցված է եղել։

Դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։

Leave a Comment