Կեղծ զանգեր բջջային օպերատորների անունից. ոստիկանությունը կոչ է անում չներբեռնել կողմնակի հավելվածներ

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին ընդհատել հեռախոսազրույցները՝ տարվող «5G կապի» թարմացման անվան տակ

Կեղծ զանգեր բջջային օպերատորների անունից. ոստիկանությունը կոչ է անում չներբեռնել կողմնակի հավելվածներ


ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին ընդհատել հեռախոսազրույցները՝ տարվող «5G կապի» թարմացման անվան տակ։


​Ոստիկանության տեղեկացմամբ, զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։


«Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը»,-նշում են հաղորդագրության մեջ՝ հավելելով մի շարք նախազգուշացումներ։


-Երբեք մի՛ տեղադրեք անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ


-Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:


-Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատեք հեռախոսը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին:


 

Leave a Comment