Ֆիդանն ու Լավրովը փակ բանակցություններ կանցկացնեն Անթալիայում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախատեսում է շաբաթ օրն Անթալիայում փակ երկկողմ բանակցություններ անցկացնել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

Լավրովը Անթալիա է ժամանել որպես Անթալիայի դիվանագիտական հինգերորդ ֆորումի պատվավոր հյուր։

«Այսօր նախատեսված է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի փակ հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ», — մանրամասնել է գործակալության զրուցակիցը։

Leave a Comment