Ալեգրին կարող է լքել «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնը

Մասիմիլիանո Ալեգրին կարող է լքել «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնն այս մրցաշրջանի ավարտից հետո, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Ալեգրին դժգոհ է «Միլանի» ղեկավարությունից և կարող է հեռանալ թիմից, նույնիսկ, եթե նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

58-ամյա մասնագետը Իտալիայի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից է։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ չեմպիոն «Նապոլին»։

Ալեգրին «Միլան» է վերադարձել 2025թ․ մայիսին։ Իտալիայի ընթացիկ առաջնության 32 տուրից հետո «Միլանը» 63 միավորով երրորդ տեղում է։

Leave a Comment