ԱՄՆ կոնգրեսականները խոստանում են Հայոց ցեղասպանությանն առնչվող նոր նախաձեռնություններով հանդես գալ

ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները ներկայացնող օրենսդիրների մի խումբ պահանջել է Դոնալդ Թրամփի վարչակազմից հետևողական լինել Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցում ու ապահովել արցախահայերի հայրենիք վերադառանլու իրավունքը: Նրանք նաև կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի իշխանությունների վրա՝ հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք խոսքը օրենսդրական նախաձեռնության մասին է:

«Ոչ, այսպես փաստաթղթի տեսք ունեցող նախաձեռնության մասին չէ խոսքը, այլ՝ առայժմ բանավոր հայտարարության տեսք ունի, բայց բավական տպավորիչ էր և խորհրդանշական: Բանն այն է, որ ինչպես և նախորդ տարիներին, ապրիլի 24-ից առաջ, Կապիտոլիումում (Վաշինգտոն) տեղի ունեցավ միջոցառում՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված: Ինչպես և նախորդ տարիներին, բավական ներկայացուցչական էր: Ելույթներ են ունեցել հեղինակավոր և ազդեցիկ պետական գործիչներից շատերը»,-ասել է Երկանյանը:

Ցեղասպանության հարցում, Թրամփի վարչակազմը, կարծես, արդեն վերջնականապես կողմնորոշվել է: Սպիտակ տունը կողմ չէ ցեղասպանության թեմայի արծարծմանը: Իմաստ ունե՞ն օրենսդիրների կոչերը:

Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:

Leave a Comment