Ռուս թենիսիստ, Աշխարհի 10-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը, տուգանվել է Մոնտե Կառլոյի Մասթերսի երկրորդ փուլի Մատեո Բերետինիի (Իտալիա, 90-րդ ռակետ) դեմ խաղի ժամանակ իր ռակետը կոտրելու համար։
AP-ի տվյալներով՝ ռուս թենիսիստը տուգանվել է 6000 եվրոյով։ Պատճառաբանության մեջ նշվում էր, որ Մեդվեդևը պատժվել է «ոչ սպորտային վարքագծի» համար։
Առաջին սեթը 6-0 հաշվով պարտվելուց հետո Մեդվեդևը կորցրել է ինքնատիրապետումը և բազմիցս ռակետով հարվածել է հատակին, մինչև ռակետը կոտրվել է։ Հետո նա նետել է այն աղբարկղը։ Տրիբունաներում հավաքվածները նրա գործողությունները դիմավորել են սուլոցներով։
Մեդվեդևը պարտվել է խաղը 6-0, 6-0 հաշվով։