Ամեն օր մեր շարժման անդամներին զանգահարում են տարբեր մարդիկ, օգնություն են խնդրում հատուկ ուղղորդված ձևով, և սպասում են մեկն ասի կմտածեմ և այդ մարդու գլխին սարքեն: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Գոհար Ղումաշյանին զանգել է 104–ամյա պատերազմի վետերան կինը, որին հարցաքննել են։ Ղումաշյանը երկար տարիներ շփում ունի այդ կնոջ հետ, պարբերաբար նրա համար ինչ–որ բաներ է կազմակերպում»,-ընդգծել է Կարապետյանը: