Ֆուտբոլային մրցավար Խավիեր Օրտեգան սպանվել է Էկվադորի Պասախե քաղաքում սիրողական խաղի ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։
Դեպքը տեղի է ունեցել Էլ Օրո նահանգում։ Խաղի ընթացքում մի քանի անհայտ անձինք մոտեցել են 48-ամյա մրցավարին, կրակ բացել նրա ուղղությամբ և փախչել։ Օրտեգան մահացել է մինչև շտապօգնության ժամանումը։ Խաղացողներն ու հանդիսատեսը, այդ թվում՝ մահացածի հարազատները, շտապ հեռացվել են մարզադաշտից։ Տարածքը շրջափակվել է դատաբժշկական փորձաքննությունների համար։
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։