
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում շնորհավորել է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության 80-ամյակի կապակցությամբ։
«Հայաստանը բարձր է գնահատում իր կապերը Սիրիայի հետ։ Մենք ուշադիր հետեւում ենք Սիրիայում տեղի ունեցող դրական զարգացումներին՝ հույս ունենալով, որ դրանք ճանապարհ կհարթեն խաղաղության, կայունության եւ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար»,- ասված է գրառման մեջ։