Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-17-ը

Բացահայտվել է 109 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  •  42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13 դեպք՝ խարդախության,
  • 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
  • 4-ական դեպք՝ թմրանյութի իրացման,
  • 3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության,
  • 2 -ական դեպք՝ սառը զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու։
  • Բացահայտվել են բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 1 դեպք՝ խարդախության։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

 ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment