Դատարանը Գագիկ Ծառուկյանի փեսայից ու դուստրից խոշոր գումար, գույք ու բաժնետոմսեր կբռնագանձի․ ԳԴ

Դատարանը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և դուստր Ռոզա Ծառուկյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձի շուրջ 1,3 միլիարդ դրամ, բաժնետոմսեր ու անշարժ գույք, որի կատարման ակտը ուժի մեջ  է մտել, հայտնել է Գլխավոր դատախազությունը։

Գուլոյանից և Ծառուկյանից կբռնագանձվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված անշարժ 90%-ը, Ծաղկաձորի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասը, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 բաժնետոմս, 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

Անձամբ Գուլոյանից կբռնագանձվի նաև 934 000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք, 1,2 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի ծագում, 58,1 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ։

2024 թվականի հուլիսին Դատական իշխանությունը հայտնել էր, որ դատարանը կայացրել է գույքի բռնագանձման որոշում։

 

Leave a Comment