Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի անվտանգության կաբինետի արտակարգ հեռախոսային նիստի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) կմնան իրենց դիրքերում Լիբանանի հարավում ապրիլի 17-ին հրադադարի սկսվելուց հետո։ Այս մասին հաղորդում է Ynet պորտալը։
Ըստ պորտալի՝ նախարարների միջև քվեարկություն չի անցկացվել՝ չնայած կաբինետի մի քանի անդամների կողմից այդ մասին խնդրանքին։ Նեթանյահուն պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով հրադադարը «կսկսվի կեսգիշերից»։ ԻՊՈւ-ն «կմնա իր դիրքերում» Լիբանանի հարավում, մեջբերում է պորտալը վարչապետի խոսքերը։
Իսրայելցի պաշտոնյան ավելի ուշ հաստատել է պորտալին, որ ԻՊՈւ-ն «կմնա Լիբանանի խորքում գտնվող դիրքերում» և «անմիջապես կգործի ի հայտ եկող սպառնալիքների դեմ»։ Նա հավելել է, որ «եթե Լիբանանի կառավարությունը գործնական քայլեր չձեռնարկի (շիական շարժումը) «Հըզբոլլահը» վերացնելու համար հաջորդ 10 օրվա ընթացքում, Իսրայելը դա կանի ուժի միջոցով անմիջապես հրադադրի ավարտից հետո»։