Մարզիչ Անահիտ Սալնազարյանն ընդգծել է ուժային վարժությունների՝ կենսական նշանակության մի քանի առավելություններ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Կան ֆիզիոլոգիական երևույթներ, որոնց դեմ անզոր ենք, ինչպես օրինակ, ծերացումը։
Սակայն մենք կարող ենք այն հետաձգել առողջ ապրելակերպով, քանի որ մինչև 30 տարեկանը մենք մկանային զանգված ենք հավաքում, իսկ 30-ից հետո սկսում այն կորցնել և միայն ուժային մարզումներն են օգնում պահել ոսկրերը:
Եվ ուրեմն. ո՞րն է իրականությունը ուժային մարզումների մասին։
«Նովոստի–Արմենիա» գործակալության NewsArmenia Stories YouTube-յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի շրջանակում այս և այլ հարցերի պարզաբանման նպատակով զրուցել ենք մարզիչ Անահիտ Սալնազարյանի հետ: