Նյու Դելիի օդանավակայանում բախվել են ուղևորատար երկու ինքնաթիռներ

Հնդկական ավիաընկերություններ Akasa Air-ի և SpiceJet-ի երկու ինքնաթիռներ բախվել են Նյու Դելիի Ինդիրա Գանդիի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել են ավիաընկերությունների գրասենյակները:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ SpiceJet ընկերության Boeing 737-700-ը բախվել է կանգնած Akasa Air ինքնաթիռին թռիչքուղու վրա։ Վթարի հետևանքով վնասվել են երկու ինքնաթիռներն էլ: SpiceJet ինքնաթիռի թևն է վնասվել, իսկ Akasa Air-ի ինքնաթիռի՝ ձախ պոչի կայունարարը։

Տուժածներ չկան, ուղևորներն ու անձնակազմը անվտանգ տարհանվել են ինքնաթիռից։

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հետաքննություն է սկսել։

Leave a Comment