«Իրանի շահերից Է բխում ընդունել պահանջները»
Այսօրվա դրությամբ Իրանում հարաբերական անդորր Է, այս տարվա փետրվարի 28-ին սկսված պատերազմի առաջին հինգ շաբաթների ընթացքում ամերիկացիները և իսրայելցիները հազարավոր թիրախների են հարվածել, բայց ապրիլի 8-ին կողմերը հրադադար են կնքել:
Միջնորդների օգնությամբ Պակիստանում տեղի ունեցած բանակցությունների առաջին փուլն ապարդյուն Էր, սակայն ապոկալիպտիկ հետևանքի դա, բարեբախտաբար, չի հանգեցրել, և հենց այսօր կողմերը համաձայնեցնում են վերստին Պակիստանում երկրորդ բանակցությունների փուլն անցկացնելու հնարավորությունը:
ԱՄՆ նախագահը պարբերաբար հայտարարում Է, թե պատերազմը կարող Է ավարտվել մինչև ապրիլի վերջը: Ամերիկացիները պնդում են, որ բանակցային գործընթացը շարունակվում Է և հավելում, թե նոր բարդություններից խուսափելու համար Իրանը պետք Է խոհեմություն դրսևորի և չանտեսի Վաշինգտոնի դիրքորոշումը: Այդ Է երեկ ասել Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը:
«Ամերիկան արագ կհամոզվի, որ այդպես չի լինում»
Իրանն ամեն կերպ դիմադրում Է ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ասպարեզում:
Ահա արտաքին գործերի նախարարութան մամլո խոսնակ Էսմաիլ Բաղայիի արձագանքը. «Եթե ամերիկացիները ենթադրում են, որ կներկայացնեն մի ամբողջ փաթեթ և մենք այն կընդունենք, ապա նրանք արագ կհամոզվեն, որ այդպես չի լինում, դա ամբողջությամբ հակասում Է բանակցությունների տրամաբանությանը»:
Իրանի պետական հեռուստատեսությամբ հաղորդավարուհին ընթերցել Է գլխավոր շտաբի պետ, գեներալ Ալի Աբդոլլահիի հայտարարությունը:
Բարձրաստիճան զինվորականը սպառնացել Է, թե ամբողջ տարածաշրջանի ծովային ուղիները կտուժեն այն դեպքում, եթե ամերիկացիները փորձեն շրջափակման ենթարկել իրանական նավահանգիստները:
Իրանի մահացու սխալը
Ամերիկացիներն ասում են, թե կարող են ոչ միայն ռազմական, այլև տնտեսական մեթոդներով Իրանի վիճակը դարձնել անտանելի ծանր:
ԱՄՆ գանձարանի քարտուղար, կամ, ինչպես հայաստանյան իրականության մեջ կասեն՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել Է, թե որն Է Իրանի թույլ կողմը: Նրա խոսքով, ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի իրանական նավթ գնող ընկերությունների նկատմամբ: Ապա նախարարը հայտնել Է, թե որը կլինի ամենակոշտ քայլը:
«Իրանի մահացու սխալն Էր Պարսից ծոցի համագործակցության խորհրի երկրների վրա հարձակվելը: Հիմա այդ երկրները պատրաստ են ավելի խորն ուսումնասիրել իրենց բանկերում պահվող միջոցները։ Մենք խնդրել ենք նրանց ուսումնասիրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի ղեկավարների ավանդները, դրանք կսառեցվեն»,- ասել Է Բեսենթը։
«Սա ոչ թե Էպիկական ցասում Է, այլ Էպիկական ձախողում»
Մինչդեռ, բուն Ամրիկայում օրենսդիրների շրջանում թեժ վեճեր են: Դեմոկրատականները պահանջում են ընդունել ռազմական լիազորությունների բանաձևը, որով կսահմանափակվի Իրանում նախագահի գործողությունների շրջանակը:
Սենատում մեծամասնություն ունեցող հանրապետականները դա մերժում են: Դեմոկրատականներն Էլ ասում են, թե ամեն շաբաթ Սենատ կբերեն այդ նախագիծը: Այդ Է նշել Սենատում դեմոկրատականների փոքրամասնության խմբի ղեկավար Չաք Շումերը:
Հանրապետականներն Էլ ասում, են, թե Իրանն Ամերիկայում ունի աջակիցներ, դրանք Կոնգրեսի դեմոկրատականներն են:
Իրանում պատերազմի ընթացքում զոհվել Է ավելի քան 3 հազար մարդ: Երկշաբաթյա հրադադարի ժամկետը սպառվում Է ապրիլի 22-ին: