960 դոլարի Ադրբեջանը Հայաստանից ինչ ապրանք է ներմուծել. պարզաբանում • Tribune.am

Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն պարզաբանել է Հայաստանից որպես ներմուծում գրանցված ապրանքների վերաբերյալ տվյալները։ Այս մասին հաղորդում է Minval Politika-ն։

Կոմիտեից հայտնել են, որ այս տարվա մարտին իրականում Նիդեռլանդների Թագավորությունից Ադրբեջան է ներմուծվել 960 դոլար արժողությամբ վարդերի խմբաքանակ։

Ադրբեջանական կողմի պարզաբանմամբ՝ բեռը Հայաստանով անցել է տարանցիկ ճանապարհով։ «Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների» 3.3 կետի համաձայն՝ ներմուծման վիճակագրությունում գործընկեր երկիր է համարվում այն պետությունը, որի տարածքով իրականացվում է ապրանքների տարանցումը։

Այս հիմքով վարդերը վիճակագրական տվյալներում գրանցվել են որպես Հայաստանից ներմուծված, նշել են Ադրբեջանի մաքսային կոմիտեից։

Leave a Comment