Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ընթացքում նշել է, որ քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան ակնկալվում էր:
«Խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն և հոգեպես, որովհետև հանդարտություն կա երկրում: Այն նյարդը, այն լարվածությունը, լիցքը, որ միշտ զգացել էինք, դրանց փոխարեն ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև հավելել է․
«Խաղաղությունն է տվել հնարավորություն տնտեսական աճի: Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք»: