Վիրտուոզ Լանգ Լանգը, հավերժական Խաչատրյանն ու հայկական քոչարին՝ սիմֆոնիկի հոբելյանական համերգին

Երևանը հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար Լանգ Լանգին։ Նա Հայաստան է ժամանել ոչ միայն իր արվեստը ներկայացնելու, այլև շնորհավորելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին 20-ամյա հոբելյանի առթիվ։ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հոբելյանական համերգը վերածվել է բացառիկ երաժշտական իրադարձության՝ միավորելով դասական արվեստը, ժամանակակից նախագծերն ու հայկական քոչարին։ Համերգային երեկոն կայացել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Leave a Comment