ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ապրիլի 15-ին կայացած կառավարության ժամի ընթացքում հայտարարել է, որ նախատեսվում է ներդնել բուհերի ուսման վարձի փոխհատուցման համակարգ։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կվերաբերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերում են պատշաճ առաջադիմություն։ Նախարարը նշել է, որ նախագիծը մոտ ժամանակներս կներկայացվի հանրային քննարկման, և ակնկալվում են լայնածավալ փոփոխություններ։
Անդրեասյանը նաև ընդգծել է, որ կարևոր է բարձրագույն կրթության հասանելիության ապահովումը՝ միաժամանակ շեշտելով ոչ միայն ուսուցման գործընթացի, այլև ուսանողների ստացած գիտելիքի բովանդակության կարևորությունը։