«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Խավիեր Մասկերանոն որոշել է ավարտել իր աշխատանքը գլխավոր մարզչի պաշտոնում։ Չեմպիոն, որն իր մարզչական շտաբի հետ ընդմիշտ կմնա «Ինտեր Մայամիի» ընտանիքի մի մասը և հավերժ կապված կլինի մեր նվաճած առաջին աստղի հետ»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետն «Ինտեր Մայամին» գլխավորել էր 2025 թվականի սկզբին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2027 թվականի ավարտը։
Մասկերանոյի գլխավորությամբ թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր MLS-ի գավաթը։