Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը կոչ է արել Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկին հրաժարական տալ՝ սպառնալով, որ եթե ինքը դառնա վարչապետ, ապա կնախաձեռնի նրա հեռացման գործընթացը՝ հաշվի առնելով «Տիսա»-ի սահմանադրական մեծամասնությունը։
«Ես նրան խնդրեցի կամավոր լքել իր պաշտոնը կառավարության փոփոխությունից հետո, երբ խորհրդարանը ինձ ընտրի որպես վարչապետ, և ես կազմեմ «Տիսայի կառավարությունը»: Ես նրան ասացի, որ եթե նա կամավոր չլքի իր պաշտոնը, ապա մենք կօգտագործենք մեր լիազորությունները, կկատարենք սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները և կհեռացնենք նրան պաշտոնից», – ասել է նա մամուլի ասուլիսում։