ՀՀ–ն մտադիր չէ շանտաժի ենթարկել ԵՄ-ին՝ պահանջելով արագ անդամակցություն․ Փաշինյան




 

Sputnik. Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե Հայաստանը Եվրոպական միության անդամ չդառնա, միևնույնն է` շահած դուրս կգա։


 


Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրամիությանն անդամագրվելու համար։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ։


 


«Այո՛, մենք օրենք ենք ընդունել ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Միևնույն ժամանակ մեր ռազմավարությունն այն է, որ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, թե եթե մենք օրենք ենք ընդունել, ապա դուք պետք է մեզ ԵՄ ընդունեք արդեն 1 ամսից»,- ասաց նա։


 


Փաշինյանը հավելեց` ինտեգրման գործընթացում «զրո նյարդեր» են պետք։


 


«Եթե Եվրոպական միությունը կորոշի մեզ ընդունել, շատ լավ, եթե չընդունի, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից, լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր», – ասաց նա։


 


Հիշեցնենք` մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է հանդիսացել:


 


Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։


 


 


Leave a Comment