Դիտարկվել է RAND-ի կողմից ՀՀ-ԱՄՆ համագործակցության շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը

Դիտարկվել է RAND-ի կողմից ՀՀ-ԱՄՆ համագործակցության շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը

15 ապրիլի 2026 – 12:08 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կլոր սեղանի քննարկմանն ԱՄՆ հեղինակավոր RAND կորպորացիայի Վաշինգտոնի գրասենյակում, որտեղ ներգրավված են եղել կազմակերպության հետազոտողները և RAND հանրային քաղաքականության դպրոցի ուսանողները։

Դիտարկվել է RAND կորպորացիայի կողմից ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը:

Դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով արդեն ստորագրված հուշագրերին և մանրամասնելով արհեստական բանականության, կիսահաղորդիչների և էներգետիկ անվտանգության հետ կապված ուղղությունները։

Դեսպանն անդրադարձել է նաև երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարներին և տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին, պատասխանել է ներկաների հարցերին և լսել նրանց կարծիքները։

Ավելի վաղ դեսպան Մկրտչյանը հանդես է եկել նաև բանախոսությամբ RAND կորպորացիայի կենտրոնակայանում։

Leave a Comment