Սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան. Լավրովն ամփոփել է Չինաստան այցը

Չինաստան կատարած այցից և Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ըստ Րիա Նովոստիի  հետևյալ հիմնական մտքերն է արտահայտել՝

  • Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ձևավորում են բարդ «ճգնաժամային հանգույց», որը ոչ հեշտ է լուծել և ոչ էլ հնարավոր է ուժով «կտրել»։
  • Մերձավոր Արևելքի երկրները հասկանում են, որ Իրանը չէր հարվածի ամերիկյան ռազմական օբյեկտներին իրենց տարածքներում, եթե ինքը նախապես հարձակման չհանդիպեր։
  • Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կցուցաբերի իրատեսություն և կդադարեցնի ագրեսիան, քանի որ դրանից ամենից շատ տուժում են հենց նրա դաշնակիցները։
  • Իրանն ունի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման անքակտելի իրավունք։
  • Մոսկվան պատրաստ է աջակցել խնդրի լուծմանը՝ օրինակ՝ բարձր հարստացված ուրանի վերամշակմամբ վառելիքի կամ դրա մի մասի փոխանցմամբ Ռուսաստան։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ամբողջությամբ սառեցված չեն․ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներում։

Միևնույն ժամանակ Մոսկվան չի տածում պատրանքներ Վաշինգտոնի իրական նպատակների վերաբերյալ, նույնիսկ եթե վերջինս հայտարարում է, որ այժմ առաջնորդվում է ազգային շահերով։

Ռուսաստանը հետաքրքրված է ներդրումային համագործակցության վերականգնմամբ՝ հավասար պայմաններով, այդ թվում նաև ամերիկյան ընկերությունների հետ։

Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն դրանց իրականացումը, ըստ հայտարարության, արգելափակվում է եվրոպական էլիտայի կողմից։

Եվրոպական միությունը ռիսկի է դիմում ընկնել ԱՄՆ-ի «էներգետիկ կախվածության թակարդը»։

Ռուսաստանը և Չինաստանը ներկայացվում են որպես միջազգային հարաբերությունների կայունացնող ուժեր, որոնք մնում են հաստատուն՝ անկախ գլոբալ լարվածություններից։

Ռուսաստանը նաև կարող է լրացնել էներգակիրների պակասը, որը Չինաստանում կարող է առաջանալ այդ տարածաշրջանի իրավիճակի պատճառով։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է նաև, որ սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան, որը կկայանա տարվա առաջին կեսին։

Leave a Comment