«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հայկական խորհրդի» նախագահ, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանին։ Անդրադարձ է եղել հայկական պատվիրակության Ադրբեջան կատարած այցին։
Ի՞նչ շփումներ են եղել ադրբեջանցիների հետ, ի՞նչ քննարկումներ։ Արդյոք դրական ազդակներ ու միտումներ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Այս հարցերին է պատասխանել Արեգ Քոչինյանը, անդրադարձել նաև «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին։
«Վերահաստատում եմ, որ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը բլեֆ է։ Դա վախեցնելու նպատակ ունի, այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղության գործընթացը կա։ Բայց, եթե Հայաստանը և Ադրբեջանը չգնան խաղաղության ճանապարհով, այդ նարատիվը շատ արագ կդադարի բլեֆ լինելուց»,-նշել է Արեգ Քոչինյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։