Խորհրդարանում այսօր մեկնարկել են հերթական նիստերը: Պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագիծն ԱԺ նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել: Հաջորդիվ, ի թիվս այլ նախագծերի, առաջարկվել է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ, տնտեսվարողի հարկային խախտման դեպքում բարձրացնել քրեական գործի հարուցման շեմը:
Ֆինանսեների փոխնախարարի փոխանցմամբ համակարգային ձևով բարելավվում է ոսկեգործության և ադամանդագործության ճյուղերի հարկային միջավայրը, որովհետև առաջարկվում են ԱԱՀ-ի հարկով հարկման արտոնյալ, մնացած ոլորտներից խիստ տարբերվող կարգավորումներ: Ընդդիմությունից հետաքրքրվել են, թե ինչու՞ է արտոնությունը տարածվում միայն այս ճյուղերի վրա:
Մանրամասները՝ ռեպորտաժում: