Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի մոնիթորինգային այցը Հայաստան. գնահատվում է Տեղական ինքնակառավարման խարտիայի կիրառումը

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում են զեկուցողներ Ջոնաթան Դենիսը (Միացյալ Թագավորություն), Կատրիեն Պարտիկան (Բելգիա), Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի փոխնախագահ, պրոֆեսոր Տանիա Գրոպին (Իտալիա), Կոնգրեսի քարտուղարության ներկայացուցիչ Ստեֆանի Պոյրելը 2026 թվականի ապրիլի 14-ից 15-ը կիրականացնի մոնիթորինգային այց Հայաստան՝ գնահատելու Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը:

Այցի նպատակն է գնահատել Կոնգրեսի 2021 թվականի առաջարկությունների իրականացման գործում Հայաստանում գրանցված առաջընթացը:

Հանդիպումներ են նախատեսված նաև Երևանի քաղաքապետի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի նախագահի և Վեդիի ու Փարաքարի համայնքների ղեկավարների հետ։ Մոնիթորինգային այցի երկրորդ մասը տեղի կունենա ավելի ուշ փուլում՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆինանսների նախարարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումների համար։

Ապրիլի 14-ին Կոնգրեսի պատվիրակությունը հանդիպել է Կոնգրեսում Հայաստանի ազգային պատվիրակության անդամների, Համայնքների միության տնօրենի, անկախ փորձագետների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, ԵԽ անկախ փորձագետների խմբում Հայաստանը ներկայացնող փորձագետ Մարատ Ատովմյանը: Հանդիպման ընթացքում պարոն Ատովմյանը ներկայացրել է իր դիտարկումները, ինչպես նաև պատասխանել է եվրոպացի գործընկերների հարցերին:

Leave a Comment