Առողջապահության նախարարությունն իրականացնում է «Առողջ երկարակեցություն» հանրային առողջապահական կանխարգելիչ ծրագիրը,

Առողջապահության նախարարությունն իրականացնում է «Առողջ երկարակեցություն» հանրային առողջապահական կանխարգելիչ ծրագիրը, որն ուղղված է տարեցների առողջ, ակտիվ կյանքի ապահովմանը։ Ծրագրի նպատակն է խթանել տարեցների ֆիզիկական և ճանաչողական կարողությունների բարելավումը, հոգեկան բարեկեցության բարձրացումը, նաև զերծ պահել սոցիալական մեկուսացումից: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից։

Թիրախային խումբը մեր տարեց բնակչությունն է՝ թե քաղաքային, թե մարզային համայնքներից։

Նախաձեռնության շրջանակում իրականացվում են՝

  • խմբային հանդիպումներ և պարապմունքներ,
  • ֆիզիկական ակտիվության խթանում,
  • ճանաչողական զարգացման միջոցառումներ,
  • հոգեկան առողջության աջակցություն,
  • առողջապահական կրթություն և սթրեսի կառավարման թեմատիկ քննարկումներ։

Նախատեսված են նաև առողջապահական կրթական հանդիպումներ՝ սթրեսի կառավարման, առողջ ծերացման և հիվանդությունների կանխարգելման թեմաներով, ինչպես նաև ընթերցանության ակումբներ, մշակութային այցեր և բացօթյա միջոցառումներ։

Ծրագիրը միտված է համայնքներում ակտիվ ու առողջ երկարակեցության մշակույթի ձևավորմանը: Իրականացնող լիազոր մարմինը` ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն է։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Leave a Comment