ԱԺ նախագահը կմեկնի Ստամբուլ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովին

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ

ԱԺ նախագահը կմեկնի Ստամբուլ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովին


ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի օրից կմեկնի Ստամբուլ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ համաժողովին։


Այս մասին նա հայտնել է այսօր ճեպազրույցի ժամանակ։


«Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու։ Նախատեսված հանդիպում կա այս պահի դրությամբ 2 գործընկերոջ՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ», – ասաց Սիմոնյանը։

Leave a Comment