«Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա»․ #Sabah ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա»․ #Sabah

Թուրքիայում զինված աշակերտը հարձակվել է դպրոցի վրա, հաղորդում է Sabah-ը։ «Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի պրոֆեսիոնալ-տեխնիկական դպրոցի աշակերտը հրազենով ներխուժել է ուսումնական հաստատություն։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 12 աշակերտ և 3 ուսուցիչ»,- հաղորդում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ հարձակվողն ինքնասպան է եղել։ Աշակերտները տարհանվել են, սկսվել է հետաքննություն։

Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպի պատճառը կարող էր լինել ընկերոջ հետ վեճը։

Leave a Comment