eTwinning-ը Հայաստանում արդեն ձևավորում է կրթության նոր մշակույթ․ «Դպրություն»

eTwinning նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է դպրոցների և ուսուցիչների համար՝ միանալու համաեվրոպական կրթական համայնքին և օգտվելու դրա ընձեռած մի շարք հնարավորություններից։

Հայաստանը դեռ 2013 թվականին է միացել Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում Եվրոպական դպրոցների համագործակցության eTwinning համայնքին: Այս ընթացքում եվրոպական միասնական կրթական համայնքում ներառվել է Հայաստանի շուրջ 600 դպրոց։ Ավելի քան 70 ուսուցիչ մասնակցել է Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ-սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։

eTwinning ծրագրին մասնակցությունն ուսուցիչներին հնարավորություն է տալիս՝

  • զարգացնել մասնագիտական և թվային կարողությունները,
  • իրականացնել միջազգային համագործակցային նախագծեր՝ առանց դպրոցը լքելու,
  • փոխանակվել փորձով եվրոպական գործընկերների հետ,
  • մասնակցել առցանց և դեմ առ դեմ սեմինարներին, դասընթացներին և մասնագիտական զարգացման միջոցառումներին,
  • ձեռք բերել ճանաչում,
  • բարձրացնել դասավանդման արդյունավետությունը՝ կիրառելով նորարարական գործիքներ և մեթոդներ։

Բացի այդ, eTwinning նախագծերը նպաստում են աշակերտների լեզվական, հաղորդակցական, թվային և միջմշակութային հմտությունների զարգացմանը, ինչպես նաև բարձրացնում են դպրոցի տեսանելիությունն ու հեղինակությունը։

eTwinning ծրագիրը կարևոր դեր ունի կրթության զարգացման գործում՝ նպաստելով միջազգային համագործակցությանը, նորարարությանը և կրթության որակի բարձրացմանը Հայաստանում։

Ովքե՞ր կարող են միանալ eTwinning-ին և ինչպե՞ս։ Այս հարցերին «Դպրության» տաղավարում պատասխանում են eTwinning ծրագրի հայաստանյան համակարգող Տաթևիկ Յափունջյանն ու Երևանի Մովսես Խորենացու անվան համար 143 հիմնական դպրոցի տնօրեն (eTwinning դպրոց) Կարինե Կոստանյանը։  

Leave a Comment