
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
Հայ կոմպոզիտոր Էդուարդ Աբրահամյանի բազմաժանր ստեղծագործությունների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ռոմանսները։ Այդ ժանրին, որը սերտորեն առնչվում է ռուսական մշակույթի հետ, կոմպոզիտորը կարողացել է հայկական կոլորիտ հաղորդել՝ շնորհիվ նաև հայ բանաստեղծների, մասնավորապես՝ Ավետիք Իսահակյանի։ «Նոտայից ստուդիայի» այս թողարկմանը երգչուհի Սիրանուշ Գասպարյանը կպատմի իր կատարմամբ հնչող «Ես երգիչ եմ» ռոմանսի մասին։