
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 100 դոլար թեյավճար է թողել DoorDash-ի առաքիչին, որը McDonald’s-ի պատվերը հասցրել էր Սպիտակ տուն, հաղորդում է РИА Новости-ն։
Նշվում է, որ առաքիչը Թրամփին է հանձնել երկու մեծ փաթեթ՝ ֆիրմային չիզբուրգերներով և կարտոֆիլի ֆրիի չափաբաժիններով արևմտյան թևի աշխատակիցների համար: Նախագահն անձամբ է բացել նստավայրի դուռը, ընդունել պատվերը և թեյավճար թողել։
Գումարի փոխանցման պահի լուսանկարը Սպիտակ տան էջում տեղադրվել է «թեյավճարները չեն հարկվում» գրությամբ։